Արագ ու հեշտ պատրաստվող կարտոֆիլային կոտլետ

Բաղադրությունը

 

  • 4 ճաշի գդալ ալյուր
  • Բուսական յուղ տապակելու համար
  • Հալեցրած կարագ - 2 ճաշի գդալ
  • Կարտոֆիլ - 1 կգ
  • Աղ
  • Ձու - 2 հատ
  • Պանիր - 100 գրամ
  • Սամիթի փունջ
  • Մաղադանոսի փունջ
  •  

    Պատրաստման եղանակը

    Առաջին քայլ

    Մաքրել կարտոֆիլը, խաշել։ Մաղադանոսը և սամիթը լվանալ և մանրացնել։ Քերել պանիրը։ Խաշած կարտոֆիլով պատրաստել պյուրե։ Ավելացնել ձու, կարագ, պանիր և կանաչիները։ Համեմել աղով և պղպեղով, խառնել։

    Երկորդ քայլ

    Ալյուրը շաղ տալ և այդ մակերեսի վրա դնել կարտոֆիլային զանգվածը,  հունցել այնպես, որ ստացված զանգվածը մոտավորապես 1 սմ լինի։ Ոչ մեծ բաժակով ստացված զանգվածը բաժանել շրջանակների։ Շրջանակները թաթախել ալյուրով, և տապակել բուսական յուղով նախապես տաքացված թավայի մեջ։ Յուրաքանչյուր կողմը տապակել 2 րոպե։