Բաղադրությունը.
Կաթնաշոռ – 180-200 գրամ
Ձու – 1 հատ
Ալյուր – 3-4 ճաշի գդալ
Շաքարավազ – 1-2 ճաշի գդալ, ըստ ճաշակի
Թարմ կամ սառեցված բալ, առանց կտի: կարող է նաեւ ուրիշ հատապտուղ լինել
Շաքարավազ – 1 ճաշի գդալ, բալի համար
Կռախմալ – ½ թեյի գդալ:
Պատրաստման եղանակը.
- Կաթնաշոռը, ձուն եւ շաքարավազը միասին լավ խառնում եք
- Ավելացնում եք ալյուրը խառնում այնքան, որ դառնա խմոր:
- Սեղանի վրա շաղում եք ալյուր, խմորը գլորում եք եւ դարձնում երկարավուն: Կտրտում եք ոչ շատ մեծ մասերի, հետո տափակացնում եք, 5 սմ տրամագծով:
- Ամեն խմորի վրա դնում եք մեկ բալ: հետո խմորը ծայրերից հավաքելով դարձնում եք կլորակներ:
- Բալի սոուսը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնում եք բալը: Վրան լցնում եք շաքարավազը ու մի քիչ ջուր: Եփում եք ցածր կրակի վրա, մինչեւ բալերը թուլանան:
- Կրախմալը խառնում ենք 1-2 ճաշի գդալ ջրի հետ եւ ավելացնում բալերի վրա: Եփում եք եւս 2 րոպե, անընհատ խառնելով, մինչեւ շիլան թանձրանա:
- Առանձին կաթսայի մեջ եռացնում եք ջուր`ավելացնելով մի քիչ աղ: Արդեն պատրաստի գնդիկները, զգուշությամբ գցում եք ջրի մեջ ու թողնում մինջեւ եփի:
Պատրաստի գնդիկները դնում եք ափսեի մեջ եւ վրան լցնում եք բալի սոուսը:
Բարի ախորժակ: