Ինչ է հարկավոր.
- 1 բաժակ բրինձ
- ձեթ
- կարագ
- արմավ
- ընկույզ
Ինչպես պատրաստել.
Տարայի մեջ լցնել շատ քիչ բուսական յուղ, դնել կրակի վրա, մի քանի վայրկյանից ավելացնել բրինձը, խառնել, ապա ավելացնել 2 բաժակ տաք ջուր եւ մի պտղունց աղ:
Բրինձը խաշել այնքան, մինչեւ ջուրը կգոլորշանա:
Թավայի մեջ լցնել կարագը, հալեցնել կրակի վրա, ապա ավելացնել կտրատված ընկույզն ու արմավը եւ խարկել:
Ընկույզն ու արմավը կարագով լցնել բրնձի վրա եւ մատուցել:
Հիշեցնենք, որ թե արմավը եւ թե ընկույզը շատ օգտակար են: Արմավը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին А, որն ամրապնդում է տեսողությունը, իսկ ընկույզը նպաստում է ուղեղի լավ աշխատանքին, զարգացնում է հատկապես հիշողությունը:
Բարի ախորժակ