Ապուրը նախատեսված է 3 և բարձր տարիքի երեխաների համար
Բաղադրիչներ
Եռացրած ջուր-0.5 լիտր
Ձու-2 հատ
Պանիր-50գ
Սխտոր-կես պճեղ
Չորահաց:
Պատրաստման եղանակը
Ձուն հարել հարիչով: Չդադարեցնելով խառնելը` լցնել եռման ջուրը: Խառնուրդը շարունակել եռացնել ևս 1-2 րոպե: Ապուրին ավելացնել քերած պանիրը, սխտորը, անհրաժեշտության դեպքում նաև մի փոքր աղ: Որպես համեմունք ավելացնել կտրատած կանաչի: Մատուցելուց առաջ ապուրին ավելացնել խորանարդիկներով կտրատած չորահացը: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ