Պաղպաղակին փոխարինող քաղցրավենիք բանանով և հաղարջով

Ինչ է հարկավոր

Բանան - 2 հատ

Սև հաղարջ - 50 գ

Շաքարավազ - 1 թեյի գդալ:

Ինչպես պատրաստել

1 օր առաջ հարկավոր է մաքրել  բանանը կեղևից, մեջտեղից բաժանել երկու մասի, որից հետո կտրատել մանր կտորներով,  լցնել որևէ  տարայի մեջ և դնել սառցարանը` թողնելով մեկ գիշեր:

Հաջորդ օրը  հարկավոր է սառած  բանանը հարել բլենդերով: Կստացվի մածուցիկ զանգված:

Եթե հաղարջը քաղցր է, կարելի է շաքարավազ չավելացնել, եթե ոչ` ավելացնել մի փոքր շաքարավազ:

Հաղարջը հարկավոր է հարել բլենդերով այնպես, որ ստացվի հատապտղի խյուս: Հաղարջի խյուսն ավելացնել բանանի զանգվածին և մեկ անգամ ևս հարել բլենդերով:

Բանանով և հաղարջով դեսերտը պատրաստ է:  Զանգվածը հարկավոր է լցնել համապատասխան ամանների մեջ, զարդարել ցանկացած հատապտուղով և մատուցել:  Պետք է ուտել, քանի դեռ չի տաքացել:

Սառած վիճակում աղանդերը կարող է փոխարինել պաղպաղակին:

 

Բարի ախորժակ: