Հարկավոր է.
Սերուցքային կարագ- 2 ճաշի գդալ,
Ձու- 2 հատ,
Գլուխ սոխ- 1 գլուխ,
100 գրամ կանաչ ոլոռ,
4 ճաշի գդալ կաթ,
Աղ:
Պատրաստման եղանակը.
Ձուն հարել կաթի հետ: Խառնուրդին ավելացնել արդեն սառած ոլորռը և սոխը, լավ խառնել: Յուղապատել կեքսի 8 ֆորմաները ներսի կողմից, ապա դրանց մեջ լցնել ոլոռով խառնուրդը:
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Տարաները դնել ջեռոցը և թողնել 10 րոպե՝ մինչև որ ձուն ուռչի, իսկ կեքսը պատվի ոսկեգույն շերտով: Պատրաստի կեքսերը հանել ջեռոցից, թողնել սառչի, ապա մատուցել:
Բարի ախորժակ: