Ինչ է հարկավոր
Բանան - 2 հատ
Կոկոսի փշրանք - 4 ճաշի գդալ
Սպիտակուց - 1 հատ
Շաքարավազ - ըստ ճաշակի
Ինչպես պատրաստել
Բանանը հարկավոր է կտրատել և ճզմել պատառաքաղով կամ հարել բլենդերով: Հետզհետե ավելացնել կոկոսի փշրանքները: Դանդաղորեն խառնելով՝ սարքել ոչ այնքան պինդ խմոր:
1 ձվի սպիտակուցը հարել և խառնել խմորին, որպեսզի ստացվի համասեռ զանգված: (Սպիտակուցին կարելի է կաթեցնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ մի փոքր աղ):
Խմորը վերցնել գդալով և տեղավորել թավայի թերթիկի վրա՝ պահպանելով միմյանցից որոշակի հեռավորություն:
Եփել ջեռոցում 140-150 ջերմաստիճանի տակ՝ 25-30 րոպե: Զգույշ լինել, որպեսզի չայրվի:
Բարի ախորժակ