Ինչ է հարկավոր
Մակարոն
Ջուր - կաթսայի 3/4 չափով
Ձեթ - 1 ճաշի գդալ
Աղ
Կարագ:
Ինչպես պատրաստել
Հարկավոր է մեծ կաթսայի 3/4 մասը լցնել ջրով: Եռացրած ջրին ավելացնել մի փոքր աղ, և լցնել սպագետին կամ այլ տեսակի մակարոնը: Սպագետին կանգնեցնել ջրի մեջ և սեղմելով պառկեցնել կաթսայի մեջ:
Կաթսան պետք չէ փակել կափարիչով, որպեսզի ջուրը չթափվի:
2-3 րոպեն մեկ հարկավոր է խառնել: Ավելացնել մի փոքր բուսական յուղ, որպեսզի մակարոնները իրար չկպնեն:
Եփվելու ժամանակը կախված է մակարոնի տեսակից:
Կրակից վերցնելուց հետո մակարոնները հարկավոր է լցնել քամիչի մեջ: Ջուրը քամելուց հետո մակարոնները լցնել կաթսայի մեջ, ավելացնել մի փոքր կարագ և սոուս:
Բարի ախորժակ