Սիրելի փոքրիկ, այսօր տոն է: Այսօր` մայիսի 28-ին, հայերս նշում ենք պետականության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնը:
Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր
Այսօր ողջ հայությունը նշում է Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի 28-րդ տարեդարձը: Բայց հայոց ռազմական ուժը 24 տարվա պատմություն չէ, որ ունի: Որքան հին է հայ ազգը, նույնքան հին է և հայոց բանակի պատմությունը: Ըստ առասպելի` հայերի ազատ ապրելու իրավունքը Հայկ նահապետը պաշտպանեց զենքի ուժով: Հայ ժողովուրդն իր հազարամյակներ ձգվող պատմական ուղին անցել ու 21-րդ դար է հասել հայ զինվորի բազկի ուժի ու քաջության շնորհիվ:
Անի. 1001 եկեղեցիների քաղաքը
Հայաստանի ամենահռչակավոր մայրաքաղաքներից է եղել Անին: Այն եղել է Հայաստանի մայրաքաղաքը 961-1053 թվականներին` Բագրատունի թագավորների օրոք: Արքունիքը Կարսից Անի է տեղափոխել Աշոտ Երրորդ Բագրատունին:
Եղել է Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկը, երկրի տնտեսական ու մշակութային կենտրոնը: Ունեցել է մոտ 100 հազար բնակիչ:
Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. Առաջին վարկածի համաձայն անունն առաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Ըստ մեկ այլ տարբերակի` Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։
Բարձր Հայքում կառուցված Անի ամրոցի անունով էլ անվանվել է երկրի մայրաքաղաքը Շիրակ գավառում:
Քաղաքը կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում` Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում: Այս երկու գետերի միացման տեղում` եռանկյունաձև տարածության վրա էլ փռված է Անի քաղաքը։
Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։ Քաղաքն ունեցել է 40 դուռ։
Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։
Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի. այսօր Սուրբ ծնունդ է
Սիրելի փոքրիկ բարեկամ, այսօր հունվարի հունվարի 6-ն է` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը նշում են Հաղթանակի տոնը եւ Շուշիի ազատագրումը
