Մոնթե Մելքոնյան հերոսը

Մոնթե Մելքոնյանը (Ավո) Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ է։ ՀՀ ազգային հերոս։ Ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ:

Մոնթեն ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:

Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան`   իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:

1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը`   բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:

1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ`   հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:

1990թ. հոկտեմբերից զինվորագրվել Է Արցախի պաշտպանությանը: 1991թ. սկզբին հիմնել Է Հայրենասիրական ջոկատը: 1992թ.-ից՝ Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար: Մասնակցել Է ՀՀ Իջևանի, ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Ղեկավարել է Սարտունիի, Քարվաճառի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Զոհվել է 1993թ. հունիսի 12-ին գ. Մարզիլուի (Աղդամի մոտ) շրջանում: Թաղված Է Եռաբլուրում: 

Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար: