Զարգացում

5 ամսականում երեխան սկսում է ճանաչել իրեն հարազատ մարդկանց։ Կարողանում է պառկած վիճակում պտտվել, բռնում է ոտքերը թաթիկներով, կանգնում է, երբ իրեն պահում են մեջքից։ Կարողանում է ձեռքում պահել փոքր խաղալիքները կամ բռնել կաթի շիշը։ Երբեմն 5 ամսականում ծկթում են երեխայի առաջին ատամիկները։

3-6 ամսական հասակում առույգացման կոմպլեքսի արձագանքները բազմազան են դառնում: 4-5 ամսական երեխան ուշադիր նայում է դիմացինի դեմքին, լայն բացում է աչքերը և բերանը, դադարեցնում է ընդհանուր շարժումները, երբ մեծահասակը մոտենում է և փորձում է հաղորդակցվել:  Այսպես նրա մոտ  իրավիճակային արձագանք է ձևավորվում` մի դեպքում նա առույգանում է, մի այլ պարագայում վախենում ու գոռում:

 

Երբ փոքրիկը դառնում է 3 ամսական, շատ ծնողներ փոքր-ինչ թեթևություն են զգում՝ կարգավորվում է օրվա ռեժիմը, փոքրիկի շարժումներից  կարելի է հասկանալ, թե նա ինչ է ուզում: Սովորաբար այս տարիքում երեխաները գիշերը լավ են քնում` 6-8 ժամ:

 

6 ամսականից երեխաները սկսում են պատրաստվել չոչ անելուն․ առանց փորիկը բարձրացնելու կարողանում են սողալ։ 6 ամսական երեխաները կարողանում են ոտքերի վրա կանգնել, երբ մեծահասակները բռնում են թաթիկներից կամ անութներից։ Այդ տարիքում փոքրիկը կարողանում է ձգվել ու վերցնել որևէ բան կամ դրանով հասկացնում է, որ ուզում է՝ իրեն գրկեն։

4-5 ամսական

Կռացեք դեպի փոքրիկը և արտասանեք բառեր շչական տառերով՝ դրանք շեշտադրելով, օրինակ՝  չըխկ, շրըխկ, շրշյուն, սոսենի և այլն:   Փոքրիկը բարձր կծիծաղի և կսկսի նայել Ձեզ  այն սպասելիքով, որ Դուք կրկնեք հնարքը և նա կրկին ծիծաղի: Եվ չգիտես ինչու փոքրիկների համար

4 ամսական երեխայի շարժումները աստիճանաբար դառնում են ավելի ազատ, նա կարողանում է հեշտությամբ գլուխը պահել։ 4 ամսական երեխան կարողանում է ձեռքը տանել դեպի խաղալիքը, շոշափում է առարկաները, կարողանում է մեջքով պառկած դիրքից ինքնուրույն շրջվել։ 4 ամսական երեխան կարողանում է նաև տարբերել ձայները։

Չորրոդ ամսում փոքրիկը կարողանում է շրջվել պառկած տեղում, փոքրի վրա պառկած կարողանում է հենվել նախաբազուկների վրա, բարձրացնել մարմնի վերին մասը:  Զարգանում է ինքնակամ բռնելը, իսկ բռնելու ռեֆլեքսը  մարում է:

Հինգերորդ ամսվա ընթացքում  երեխան կարող է ինքնուրույն մեջքի վրա պառկած դիրքից շրջվել փորի վրա և հակառակը, ձեռքերի վրա հենված մարմինը բարձրացնել:

Այլ հոդվածներ …