Բաղադրատոմսը նախատեսված է 1 տարեկանից մեծ փոքրիկների համար:
Հարկավոր է.
50 գր․ բրինձ,
100 մլ․ կաթ,
100 մլ․ ջուր,
2 լորի ձու,
12 գր․ ֆրուկտոզա,
15 գր․ չամիչ,
20 գր․ չիր,
5 գր․ սերուցքային կարագ։
Պատրաստման եղանակը
Եփել կաթնային բրնձե շիլա։ Պատրաստի շիլային ավելացնել նախապես միմյանց խառնած ձվի դեղնուցները, լվացված չամիչը, կտրատված չիրը, խառնել, ապա լցնել լավ հարած սպիտակուցը և նորից խառնել։ Զանգվածը տեղավորել կարագապատ տարայի մեջ և թխել ջեռոցում։
Բարի ախորժակ: