Ինչ է հարկավոր
Խնձոր - 1 հատ
Դեղձ (կամ այլ սեզոնային միրգ) - 3-4 հատ
Շաքարավազ - 1 ճաշի գդալ
Հավկիթ - 1 հատ
Սպիտակաձավար - 1 ճաշի գդալ
Բնական յոգուրտ (ջրիկ) - 0.5 բաժակ
Ջուր - 0.5 բաժակ
Ինչպես պատրաստել
Ապուրի համար հարկավոր է ընտրել քաղցր խնձոր և ջրալի ու փափուկ դեղձ կամ այլ միրգ:
Մրգերը պետք է լվանալ, մաքրել խնձորի կեղևը, հանել միջուկը և կտրատել խորանարդաձև, իսկ դեղձից հեռացնել կորիզները:
Կաթսայի մեջ դնել մրգերը, ջուր լցնել և դնել կրակի վրա: Եփել 15 րոպե մինչև խնձորները փափկեն:
Զուգահեռ եփել ձուն, դեղնուցն առանձնացնել սպիտակուցից և դեղնուցը հարել պատառաքաղով:
Փափկած մրգերը վերցնել կրակի վրայից, թողնել փոքր-ինչ հանգստանա և խյուս սարքել բլենդերով:
Այնուհետև ավելացնել շաքարավազը ու ևս մեկ անգամ խառնել: Մրգային ապուրը դնել կրակին և ավելացնել սպիտակաձավարը: Եփել 5 րոպե՝ անընդհատ խառնելով:
Պատրաստի ապուրին ավելացնել քերած դեղնուցը և խառնել: Ավելացնել յոգուրտը և բոլորը միասին խառնել:
Փոքրիկների համար նախատեսված մրգային ապուր-խյուսը կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում:
Բարի ախորժակ