Շատ օգտակար բաղադրատոմս է երեխաների համար: Եթե երեխան ալերգիա ունի մեղրից կարող եք փոխարինել այն շաքարավազով:
Բաղադրություն.
1.Խնձոր
2 .Հալեցրած կարագ (ամեն խնձորին 1 թեյի գդալ)
3.Դարչին (ամեն խնձորին մեկ փայտիկ)
4.Գազար
5.Չամիչ
6.Մեղր (ամեն խնձորին 0,5 թեյի գդալ)
Կտրում եք խնձորի վերեւի հատվածը, բայց չեք թափում, այն հետո պետք է գալու: Փորում եք խնձորը: Մաքրում եք գազարը, անցկացնում եք քերիչով եւ խառնում մեղրի, չամիչի եւ կարագի հետ: Լցնում եք փորած խնձորի մեջ եւ վրայից դնում եք դարչինը: Հետո փակում եք բերանը խնձորի գլխիկով եւ դնում ջեռոցը 10 րոպեով: Մատուցում եք տաք վիճակում:
Եթե մեղրը փոխարինում եք շաքարավազով կամ ընդհանրապես չեք ավելացնում այն, կարող եք կերակրել անգամ մինչեւ 7 ամսական երեխաներին: Եթե փոքրիկը դեռ ատամներ չունի հարեք միջուկը բլենդերով:
Բարի ախորժակ: