Ինչ է հարկավոր
Կաթ- 0.5 լ
Հնդկաձավար- մի քանի գդալ
Կարագ- 1 թեյի գդալ
Աղ- ըստ ճաշակի
Ինչպես պատրաստել
Հնդկաձավարը հարկավոր է եփել ջրի մեջ: Կաթը լցնել առանձին կաթսայի մեջ, եռացնել: Եփած հնդկաձավարը լցնել եռացրած կաթի մեջ, խառնել և մոտ 5 րոպե եռացնել:
Հնդկաձավարի քանակը որոշվում է ըստ երեխայի նախասիրությունների: Եթե երեխան սիրում է թանձր ապուր, այդ դեպքում կարելի է մի փոքր շատ անել, բայց չպետք է մոռանալ, որ սա ապուր է, ոչ թե շիլա:
Այնուհետև հարկավոր է ավելացնել մի քիչ կարագ և մի պտղունց աղ:
Կաթով և հնդկաձավարով ապուրին գույն տալու համար կարելի է ավելացնել մի փոքր գազար: Եթե երեխան շատ փոքրիկ է և չի կարողանում լավ ծամել, ապուրը կարելի է մանրացնել բլենդերով (այսպես ապուրն ավելի փափուկ կստացվի): Կաթով ապուրը չի կարելի մի քանի օր պահել սառնարանում, հետևաբար պետք է եփել այնքան, որ փոքրիկը կամ փոքրիկները միանգամից ապուրն ուտեն: