Ինչ է հարկավոր
Կորեկ
Կաթնաշոռ
Չամիչ
Կաթ
Կարագ
Ինչպես պատրաստել
Կորեկը մաքրել և լվանալ մի քանի անգամ, մինչև հոսող ջուրը լինի մաքուր, ապա լցնել կաթսայի մեջ, ավելացնել մեծ քանակությամբ ջուր, դնել կրակի վրա: Եռալուց հետո ևս 15 րոպե շարունակել եփել մարմանդ կրակի վրա`տարայի բերանը փակ:
Այնուհետև կաթսան վերցնել կրակից և ջուրը թափել: Կաթը լցնել առանձին թասի մեջ և հասցնել եռման աստիճանի: Կորեկը լցնել եռացրած կաթի մեջ ու եփել: Շիլան պետք է եփել կափարիչը մի փոքր բաց վիճակում՝ ոչ բարձր կրակի վրա, 30 րոպե:
Չամիչը լավ լվանալ: Եթե այն չոր է, հարկավոր է թրջել եռացրած, տաք ջրի մեջ 20 րոպե, այնուհետև ջուրը թափել: Շիլային ավելացնել կաթնաշոռն ու չամիչը և լավ խառնել:
Բարի ախորժակ