Ինչ է հարկավոր
Կաթնաշոռ - 300 գ
Ձու - 1 հատ
Շաքարավազ - 2 ճաշի գդալ
Վանիլին
Փխրեցուցիչ - մի պտղունց
Ալյուր - 2-3 ճաշի գդալ
Բանան - 1 հատ
Բուսական յուղ` թխելու համար
Ինչպես պատրաստել
Կաթնաշոռը հարկավոր է անցկացնել քամիչով: Ձուն հարել շաքարավազի և վանիլինի հետ: Կաթնաշոռը հարկավոր է խառնել ձվին, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և լավ խառնել:
Բանանը կեղևազրկել և կտրատել օղակաձև:
Կաթնաշոռային զանգվածը հարկավոր է բաժանել հավասար մասերի՝ յուրաքանչյուրը թաց ձեռքերով բացել լոշիկի ձևով, մեջտեղում դնել մի քանի կտոր բանան ու եզրերը միացնել իրար: Այնուհետև տապակել բուսական յուղի մեջ երկու կողմերից, մինչև դառնա ոսկեգույն:
Մատուցել թթվասերով, մեղրով կամ ջեմով:
Բարի ախորժակ