Կերակուրը նախատեսված է մեկ և բարձր տարիքի երեխաների համար
Հարկավոր է.
Կաթ- մեկ բաժակ,
Մանի- 2 ճաշի գդալ,
Սերուցքային կարագ- 2 թեյի գդալ,
Շաքարավազ- 2 թեյի գդալ,
Գազար- մեկ հատ,
Պատրաստման եղանակը.
Գազարը մաքրել և անցկացնել մանր քերիչով: Կաթսայի մեջ հալեցնել սերուցքային կարագը, լցնել գազարը, ավելացնել շաքարավազը և 5 րոպե եփել մարմանդ կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Լցնել տաք կաթը:
Ավելացնել մանին, խառնելով եփել 4 րոպե:
Ավելացնել մի փոքր սերուցքային կարագ:
Բարի ախորժակ: