Անհրաժեշտ՝
Դդմիկ՝ 4 հատ
Սոխ՝ 2 հատ
Սերուցք՝ 150 մլ՝ 21%
Լիմոնի հյութ՝ 1 թեյի գդալ
Ձիթապտղի յուղ
Փոքրիկ կաթսայի մեջ լցրեք ձիթապտղի յուղը, մանր կտրատած սոխը, խորանարդիկներով կտրատած դդմիկը: Ստացված զանգվածը տապակեք այնքան, մինչև դառնա ոսկեգույն: Այնուհետև ավելացրեք այնքան տաք ջուր, որ ծածկի այդ զանգվածը: Եփեք 10 րոպե: Այնուհետև ստացված զանգվածը հարեք բլենդերով, ավելացրեք սերուցք: Ստացված զանգվածը եփել, սակայն չթողնել, որ հասնի եռման աստիճանի: Այնուհետև ավելացրեք լիմոնի հյութ և դանդաղ խառնեք: Դդմիկով կրեմ-ապուրը պատրաստ է:
Բարի ախորժակ