Ինչ է հարկավոր
Ձկան փափկամիս - 150 գ
Գլուխ սոխ (փոքր) - կես հատ
Գազար (միջին չափի) - 1 հատ
Կարտոֆիլ (միջին չափի) - 1 հատ
Թթվասեր
Կանաչի (ըստ ցանկության)
Ինչպես պատրաստել
Ձկան փափկամիսը դնել կաթսայի մեջ, լցնել 1.5-2 բաժակ ջուր և դնել կրակին: Երբ ձուկը եփվի, այն տեղափոխել ամանի մեջ, իսկ արգանակը քամել:
Բանջարեղենը հարկավոր է լվանալ: Մանր կտրատել կարտոֆիլը և սոխը, իսկ գազարն անցկացնել քերիչով: Ամբողջը լցնել արգանակի մեջ և եփել: Եթե արգանակը ջրիկ է, կարելի է մի փոքր բրինձ ավելացնել:
Երբ արդեն բանջարեղենը եփվել է, հարկավոր է ավելացնել ձուկը և բոլորը միասին մանրացնել բլենդերով:
Մատուցել թթվասերով և կանաչիով:
Բարի ախորժակ