Այս ապուրն այնքան բազմազան եւ օգտակար բաղադրություն ունի, որ ցանկացած բալիկ սիրով կհամտեսի: Իհարկե, պետք է հետեւել փոքրիկի նախասիրությանը եւ դրանով առաջնորդվելով՝ ավելացնել կամ փոխել որոշ բաղադրամասեր:
Ինչ է պետք.
- Գազար
- Սպանախ
- Բրոկոլի
- Հավ կամ հնդկահավի միս
- Մանր աստղաձեւ մակարոն (pastina)
Ինչպես պատրաստել.
Հնդկահավի կամ հավի կրծքամիսը մանր կտրատել խաշել, առաջին ջուրը թափել: Երկրորդ ջրով պատրաստած արգանակին ավելացնել մանր կտրատված բանջարեղենն ու լավ խաշել, որից հետո ավելացնել մակարոնը: Լավ խառնել ու կրակի վրա թողնել 7-8 րոպե, մի պտղունց աղ ավելացնել:
Այս ապուրը պարունակում է պրոտեին, երկաթ, վիտամին A եւ C:
Բարի ախորժակ