Այս թխվածքը հենց այս սեզոնի համար է, երբ չկան թարմ մրգեր, սառցախցիկի պաշարն էլ վերջացած է: Հիմա ժամանակն է՝ բացելու տարատեսակ ջեմերի վերջին տարաներն ու պատրաստել մի խմորեղեն, որը ձեզնից ընդամենը 15 րոպե կպահանջի:
Ինչ է պետք.
- Հավկիթ - 1 հատ
- Մածուն – 1 լուծվող սուրճի բաժակ
- Շաքարավազ – 1 լուծվող սուրճի բաժակ
- Ալյուր - 1 լուծվող սուրճի բաժակ
- Սոդա – 1 թեյի գդալ
- Ձեթ – 1 ճաշի գդալ
- Վանիլ – 1 պտղունց
- Ջեմ – ծիրանի, թզի կամ մեկ այլ մրգի
Ինչպես պատրաստել.
Հավկիթը հարել, ավելացնել շաքարավազը, այնուհետեւ սոդայով մածունը ավելացնել, որից հետո՝ ալյուրը, ձեթն ու վանիլը: Թավայի հատակին ձեթ քսել եւ խմորը լցնել բարակ, հավասար շերտով: Եփել 150 աստիճան ջերմությամբ ջեռոցում: Հենց խմորը թեթեւ կարմրի, հանեք ջեռոցից, կիսեք, մի մասի վրա քսեք ջեմ, մյուսով ծածկեք:
Բարի ախորժակ