Բժշկական ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաների շուրջ 80 տոկոսի մոտ առկա են աղիքային ճիճուներ:
Փորձագետների կարծիքով՝ ճիճուներ ունեն նույնիսկ հիգիենիկ խնամքով աչքի ընկնող երեխաները:
Սկզբնական շրջանում ճիճուները բազմանում են թաքնված. այսինքն՝ երեխայի կղանքում չեն երեւում: Նրանք կարող են ապրել մարդու օրգանիզմում մինչեւ անգամ տարիներ և անհայտ մնալ:
Ռիսկի աղբյուրներ
- Տաք եղանակին երեխաները շատ ժամանակ են անցկացնում դրսում՝ խաղում են ավազի հետ, լողում են բացօթյա ջրերում, ուտում են թարմ միրգ ու բանջարեղեն՝ շատ ժամանակ չլվանալով ձեռքերը օճառով:
- Վարակի մեծ աղբյուր են նաև ճանճերն ու միջատները, որոնք սննդի վրա ձու դնելով՝ վտանգում են մարդու առողջությունը:
- Մակաբույծների մեծ հարուցիչ են նաև ընտանի կենդանիները:
Անկոչ հյուրեր՝ ճիճուներ
Երեխայի նոր ձևավորված օրգանիզմում ճիճուներն ավելի արագ են բազմանում, քան մեծահասակների մոտ: Գիշերային ժամերին երեխայի աղիքներում նրանք դնում են շուրջ 25000 ձու՝ մեծ վնաս հասցնելով առողջությանը: Ուրախ և ակտիվ երեխան դառնում է տխուր և դյուրագրգիռ, շուտ է հոգնում, հաճախակի փորացավեր է ունենում, երբեմն ալերգիկ ռեակցիաներ, ցան, կարմրություն և անքնություն:
Ըստ բժիշկների՝ բուժման հետաձգումը կարող է ազդել փոքրիկի իմունիտետի վրա՝ հանգեցնելով սուր շնչառական եւ ինֆեկցիոն հիվանդությունների:
Աղբյուրը՝ mama.ru