Ստորեւ ներկայացնում ենք այն քայլերը, որոնցով կարող եք առաջնորդվել փոքրիկին տակդիրց կտրելիս: Իհարկե, սրանք չեն կարող բոլոր փոքրիկների վրա նույնչափ ազդել, բայց
հաստատ կկարողանաք գտնել մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ ու փոքրիկին այդ դժվարին գործում.
- Տակդիրի միջի կղկղանքը փոքրիկի աչքի առջեւ տարեք ու լցրեք զուգարան, թող փոքրիկը տեսնի, որ դրա տեղը գիշերանոթն է
- Վստահ եղեք, որ ձեր փոքրիկի պահարանը հարմար է գիշերանոթի վարժանքին: Կարճ ասած` խուսափեք կոմբինիզոններից եւ դժվար կոճկվող հագուստից: Պարզ ու հարմարավաետ հագուստն այս տարիքում պարզապես անհրաժեշտություն է, հատկապես եթե փոքրիկը վարժվում է գիշերանոթին եւ ստիպված է ինքնուրույն հանվել
- Որոշ ծնողներ հակված են օրվա մեջ միառժամանակ առանց տակդիրի թողնել փոքրիկին: Դա կօգնի, քանի որ փոքրիկը կզգա, թե ինչ է կատարվում եւ գուցե արտահայտի դիսկոմֆորտը:
- Եթե ձեր փոքրիկը տղա է եւ պատրաստ է միզել զուգարանում, թիրախի վարժանքներ անցկացրեք: Ցույց տվեք նրան` ինչպես կանգնել, որ չկեղտոտի զուգարանը: Որոշ ծնողներ նշաններ են տեղադրում, որ փոքրիկն արագ կողմնորոշվի` որտեղ միզի
- Խրախուսեք փոքրիկին փոքր նվերներով, օրինակ` կպչուն պատկերներով կամ մայրիկի հետ ընթերցանությամբ: Ամեն անգամ, երբ փոքրիկը կօգտվի գիշերանոթից, նշումներ արեք, կազմեք հաջողության աղյուսակը: Օրինակ`եթե ձեր փոքրկը հաջողում է զուգարանից օգտվելիս, թույլ տվեք նրան ավելի մեծ երեխայի ներքնաշոր հագնել:
Կարդացեք նաև`
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 1
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 2
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 3
Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 4
Շարունակելի
Աղբյուրը` http://kidshealth.org