Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 4

Ինչպես վարժեցնել գիշերանոթին

Նախքան փոքրիկի վարժվելը  գիշերանոթին լավ կանեք նախապատրաստական աշխատանքներ տանել.

  • Ընտրեք այն բառերը, որոնցով փոքրիկը կճանաչի պրոցեսը (օրինակ` չիշ, փիֆ)
  • Խնդրեք փոքրիկին` ձեզ տեղյակ պահի տակն անելուն պես
  • Ճանաչեք երեխայի վարքը, որպեսզի օգնեք փոքրիկին` հասկանալու, թե ինչ է պատրաստվում անել
  • Գնեք այնպիսի գիշերանոթ, որից կկարողանա օգտվել փոքրիկը:  Սկզբում երեխան կարող է հագուստով նստել գիշերանոթին, հետո` տակդիրով ու երբ պատրաստ կլինի, կնստի բաց տուտուզիկով:

Եթե հասկացել եք, որ փոքրիկը պատրաստ է գիշերանոթին սովորելուն, ապա.

  • Ժամանակ հատկացրեք գիշերանոթային վարժանքին
  • Մի ստիպեք փոքրիկին նստել զուգարանակոնքին հակառակ իր կամքին

  • Ցույց տվեք փոքրիկին` ինչպես պետք է օգտվի զուգարանից եւ բացատրեք` ինչ եք անում (փոքրիկը սովորում է`  ձեզ դիտելով):  Կարող եք նաեւ թույլ տալ փոքրիկին` նստի գիշերանոթին եւ դիտի, թե ինչպես եք դուք կամ  մեծ եղբայրն ու քույրը օգտվում զուգարանից
  • Առօրյա գրաֆիկ կազմեք: Օրինակ, կարող եք փոքրիկին զուգարանին նստեցնել, եթե նա արթնանա առանց տակը թրջելու կամ հեղուկ օգտագործելուց 45 րոպե-1 ժամ անց: Պետք է փորձեք որսալ այդ պահը: Սկզբում միայն մի քանի րոպեով փոքրիկին  նստեցրեք գիշերանոթին օրական մի քանի անգամ: Եվ թույլ տվեք նրան վեր կենալ, երբ ուզի: Մի ստիպեք մնալ ավելի երկար
  • Փորձեք որսալ ճիշտ պահը: Երեխաները  սովորաբար նշաններ են տալիս` կարմրում է դեմքը, սեղմում են ոտքերը, սեւեռվում են մի կետի վրա, լրջանում են:
  • Փորձեք ուտելուց 15-30 րոպե անց փոքրիկին նստեցնել գիշերանոթին, որպեսզի փոքրիկի աղեստամոքսային համակարգը վարժվի ճաշից հետո զուգարանից օգտվելուն:
Այս թեմայով կարդացեք նաև

 

Շարունակելի

Աղբյուրը` http://kidshealth.org