Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 2

Որքան ժամանակ է պետք

Իհարկե, երեխային  գիշերանոթին սովորեցնելը դեռ չի նշանակում, որ նա գիշերը չի թրջի տակը:

 Այս պրոցեսը 3-6 ամիս է պահանջում, թեեւ այն կարող է ավել կամ պակաս ժամանակ տեւել: Որոշ փոքրիկների դեպքում ամիսներ եւ նույնիսկ տարիներ են պահանջվում, որ  նա գիշերն անցկացնի առանց անկողինը  թրջելու: Չնայած կան նաեւ փոքրիկներ, որոնք միանգամից կտրվում են տակդիրից եւ անգամ գիշերը չոր են մնում

Գիշերանոթի տեսակները

Հիմնական երկու տեսակներն են.

 

  1. առանձին, փոքրիկի չափսերին համապատասխանող գիշերանոթ, որն ունի առանձին շարժական  տարա
  2. փոքրիկի չափսերին համապատասխանող նստատեղ, որը կարող եք տեղավորել զուգարանակոնքի վրա:

Եթե դուք նախընտրում եք նստատեղը, ապա հաշվի առեք, որ փոքրիկ աթոռակ է պետք լինելու` զուգարանակոնքին հասնելու համար: Աթոռակը նաեւ պետք կգա, որ փոքրիկը  ոտքերը հենի եւ ուժ տա: Տղաների համար նախընտրելի է, որ  սկզբում օգտվեն սովորական գիշերանոթից, հետո միայն կանգնած միզեն:  Եթե փոքրիկին անհարմար է կամ նա վախենում է կանգնել աթոռին, ապա սովորական գիշերանոթը կարող է լավ տարբերակ լինել:

Գնեք նաեւ հավելյալ գիշերանոթներ: Դրանցից մեկը կարող է պետք գալ նաեւ ճամփորդելիս: Մի մոռացեք այն պահել մեքենայի թափքում`արտակարգ իրավիճակների համար: Երկարատեւ ճամփորդության ժամանակ 1-2 ժամը մեկ մեքենան կանգնեցրեք եւ փոքրիկին նստեցրեք: Այլապես գուցե ավելի երկար  տեւի հարմար վայրի կամ զուգարանի փնտրտուքը:

 

Կարդացեք նաև`

Ինչպես փոքրիկին «կտրել» տակդիրից-մաս 1

Շարունակելի

Աղբյուրը` http://kidshealth.org