Փոքրիկի հիվանդությունը լուրջ փորձություն է ծնողների համար: Հարկավոր է ոչ միայն կազմել սննդակարգ, ապահովել ճիշտ ռեժիմ, այլ նաև պատրաստել հազար ու մի խաղեր համարյա չշարժվող պստիկի համար:
Հայրիկի և մայրիկի առաջադրանքն է ամեն բան անել , որպեսզի փոքրիկը քիչ շարժվի և թռչկոտի, այլ զբաղվի ինչ-որ հանգիստ բանով:
Ծեփում ենք պլաստիրինով
Այժմյան շուկան լեփ- լեցուն է տարբեր տիպի և գույնի, հաճելի, որակյալ և երեխայի համար անվտանգ պլաստիրիններով: Եթե փոքրիկը 3-4 տարեկան է, ապա կարող է ինքնուրույն ծեփել: Հանձնարարեք փոքրիկին պատրաստել անիվ մեքենայի համար, գլխարկ տիկնիկի համար, սկյուռիկի համար ընկույզներ: Կարելի է անգամ գնել անյպիսիները, որոնք ունեն հատուկ ուղեցույց, ֆորմաներ և գործիքներ:
Նկարում ենք ներկերով և մատիտով
Հիվանդության ընթացքում կարելի է նկարել նկարներ տատիկների և պապիկների համար: Նկարել ինչ-որ յուրահատուկ բան ծնողների օգնությամբ: Գնեք մթության մեջ լույս տվող մատիտներ կամ մատիկին հագցնովի մատիտներ: Հորինեք սցենար և այն արտացոլեք թղթի վրա: Եթե փոքրիկը ձանձրանա թղթի վրա նկարելուց, հիշեք, որ կարող եք օգտագործել նաև փայտ կամ մետաղ:
Կառուցում ենք քաղաքներ
Եթե փոքրիկը չի սիրում ծեփել կամ նկարել, նրան հնարավոր է հետաքրքրեն կոնստրուկտորները: Դուք պարզապես պետք է ձեռք բերեք դրա այն տեսակը, որով հետաքրքրված է Ձեր փոքրիկը: Հնարավոր է դա լինի մագնսիներով կամ մետաղական մասնիկներով կոնստրուկտոր:
Այս տեսակ զբաղմունքի առավելությունը մեծ է՝ փոքրիկը կլանված աշխատում է, զարգացնում է մատիկները և մտածողությունը, չի վազվզում և նորանոր բաներ է հայտնաբերում իր համար: Ֆանտազիա, տարածական մտածողություն, տրամաբանություն. սրանք նմանատիպ խաղի բոնուսներից են:
Հեռուստացույց և համակարգիչ
Հաճախ փոքրիկները ծնողներին խնդրում են, որպեսզի նրանք միացնեն իրենց սիրած մուլտֆիլմը հեռուստացուցով կամ համակարգչով: Եթե անգամ Դուք ունեք ժամանակակից, ապահով էկրան, ապա պետք չէ լսել փոքրիկին: Նրա աչքերը շուտ կհոգնեն, գլուխը կցավի, նա կդառնա նյարդային և գրգռված: Արեք ամեն բան, որպեսզի հիվանդության ժամանակ սահմանափակեք այդ զբաղմունքը:
Եվ ամենագլխավորը, հիշեք, որ խաղերի վրա արված բոլոր ծախսերը արդարացված են: Ավելի լավ է գնեք նոր կոնստրուկտոր, քան օրերով կամ շաբաթներով բուժեք նրան անցանկալի բարդացումներից, որոնք նա կստանա ջերմության իջնելու միջակայքում վազվզելով ու թռչկոտելով:
Նյութն ըստ molodayamama.ru կայքի