Միշտ էլ դժվար է հասկանալ` երեխան հիվանդ է, թե առողջ, մանավանդ, երբ ծնողների առաջնեկն է: Երբ փոքրիկն ուրախ է ու լավ է ուտում, ուրեմն առողջ է:
Բայց նորածինների հիվանդությունները սկսվում են հանկարծակի, իսկ ցանկացած վարակ վտանգավոր է: Դրա համար առաջին ամիսներին ռիսկի դիմել հարկավոր չէ. պետք է շատ զգույշ լինել ու առաջին իսկ կասկածի դեպքում բժշկի դիմել:
Վտանգավոր ախտանշաններ
Պետք է անհապաղ շտապօգնություն կանչել, երբ.
- Երեխան փսխում է, և փսխածը կանաչ գույն ունի:
- 39 աստիճանից բարձր ջերմություն ունի:
- Գոռում է, ինչպես կգոռար ուժեղ ցավից:
- Երեխան աղմուկով, հաճախակի և դժվար է շնչում:
- Գաղտունը ուռչում է:
- Երեխան ցավից ճչում է ու սփրթնում:
- Երեխայի կղանքի մեջ արյուն ու լորձ կա:
Հարկավոր է շտապ բժիշկ հրավիրել, եթե երեխան անառողջ տեսք ունի կամ
- Սովորականից շատ է լալիս, իսկ լացը սովորականի նման չէ, մեկ ժամ շարունակ չի դադարում:
Եթե երեխայի լացը մեկ ժամից ավելի չի հաջողվում կտրել կամ տարօրինակ լաց է, անհապաղ պետք է բժիշկ հրավիրել: Եթե նա անմխիթար լալիս է 2-3 ժամ` ամեն օր նույն ժամին, և ուրիշ ախտանշաններ չկան, հավանաբար խիթեր ունի: Դրանք կարող են շարունակվել մի քանի շաբաթ, բայց բուժում չեն պահանջում:
- Սովորականից ավելի լուռ է, թույլ ու անտարբեր:
- Երկու անգամ հրաժարվել է ուտել և ուտելու ցանկություն չունի 6 ժամից ավելի կամ չի խմում:
Եթե երեխան չի ուտում, բայց առույգ է ու լավ տրամադրություն ունի, անհանգստանալու կարիք չկա: Բայց եթե նա սննդից հրաժարվում է ու երկու անգամ անընդմեջ կամ 6 ժամվա ընթացքում ուտելու ցանկություն չունի, անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել:
- Չափից ավելի գրգռված է ու անհանգիստ:
Շարունակելի