Երեխայի հետ դժբախտ պատահարների մեծամասնությունը կարելի է կանխել, եթե ծնողն իմանա դրանց առաջացման պատճառները և աշխատի կանխել դրանք:
Եթե փոքր հասակից հաջողվի երեխայի մոտ անվտանգ վարքագիծ ձևավորել, հնարավոր կլինի խուսափել շատ վտանգներից:
Քանի որ երեխան հիմնականում կրկնօրինակում է իր տեսածը և ըստ այդմ սովորում, ապա ծնողն ինքը պետք է օրինակ դառնա անվտանգ վարքագծի ձևավորման գործում:
Պետք է հաշվի առնել նաև երեխայի խառնվածքը. չափազանց ակտիվ և հետաքրքրասեր երեխան ավելի շատ պատահարների է դեմ առնում: Նման երեխաների հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել:
Տանը անվտանգ միջավայր ստեղծելու քայլերը տարբերվում են` կախված երեխայի տարիքից:
Անվտանգ շրջապատ մինչև 6 ամսական երեխաների համար
Մինչև 6 ամսական երեխային ավելի շատ սպառնում վտանգներ, որոնք պայմանավորված են ծնողի անզգուշությամբ կամ անուշադրությամբ: Այս տարիքի երեխան պետք է մշտապես լինի մեծահասակի հետ, մենակ չմնա: Պետք է ապահովվի նաև նրա անվտանգությունը քնելու, ուտելու, խաղալու ժամանակ: Սա ավելի շատ վերաբերում է կահավորանքին և խաղալիներին:
Անվտանգ շրջապատ 6-12 ամսական երեխաների համար
6-12 ամսական երեխային պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ այս տարիքում գլխավոր դերը պատկանում է շարժողական ակտիվության զարգացմանը: Այս տարիքի երեխան ինքնուրույն շուռումուռ է գալիս պառկած դիրքում: Նրա ֆիզիկական այս զարգացումը անուշադրության մատնելու դեպքում երեխան վայրկյաններ անց կարող է հայտնվել գետնին:
Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսին երեխան արդեն ի վիճակի է ձգվել դեպի տարբեր առարկաները, փորձում է դրանք տանել դեպի բերանը, շուռ է տալիս իր վրա, հետևաբար այդպիսով մեծանում է խցանման, այրվածքների վտանգը: Սուր առարկաները բերանը տանելով` երեխան կարող է վնասել շուրթերը, լեզուն, աչքերը:
- Երեխայի վայր ընկնելու հավանականությունը նվազեցնելու համար օգտագործեք բարձր և նեղ եզրաճաղերով մանկական մահճակալ և մանեժ:
- Խուսափեք երեխային քայլել սովորեցնելու համար քայլակ օգտագործելուց: Այն իրականում չի սովորեցնում երեխային քայլել, բայց կարող է վտանգավոր լինել. երեխան կարող է ընկնել, կարող է գլորվել աստիճաններից ու վնասել գլուխը: