Ինչպես ճիշտ հագցնել փոքրիկին ձմռանը

Ինչպես պաշտպանել գլուխը

Եթե եղանակը համեմատաբար տաք է, ապա կարող եք բավարարվել տրիկոտաժե գլխարկով:

Երբ ջերմաստիճանը իջնում է զրոյականից, փոքրիկին անհրաժեշտ է հագցնել բրդյա երկու շերտանի  գլխարկ: Եթե  քամի է, ապա գլխարկի  տակից  ցանկալի է կրել  նաև գլխաշոր:

Մորթե գլխարկները նախընտրելի  է օգտագործել ձմռան ցրտերի ժամանակ: Սակայն շարժուն երեխաների դեպքում անգամ ձմռանը մորթե գլխարկները ցանկալի չեն. Գլուխը մորթե գլխարկի մեջ շուտ է քրտնում:

Գլխարկը պետք է  ամուր գրկի գլուխը և փակի  ականջները:

 

Ինչպես պաշտպանել մարմինը

Բացի գեղեցկության մասին մտածելուց, անպայման ուշադրություն դարձրեք, որպեսզի վերնահագուստը լինի տաք և հարմարավետ: Փոքիկներից շատերը սիրում են ցատկոտել զբոսանքի ժամանակ և հագուստը դրան չպետք է խանգարի: Ինչքան էլ տաք հագցնեք փոքրիկին, առանց շարժման նա շուտ կմրսի: Ուստի ցուրտ եղանակների համար լավագույն հագուստը  կամբինիզոնն է:

Ոչ մի դեպքում թույլ չտաք, որ  ցուրտը ներխուժի հագուստից ներս: Այն նյութը, որով կարված է հագուստ, պետք է լինի բավականին պինդ, իսկ կոճկելու մասը` կրկնակի: Երբ շղթան համալրված է ամրակներով, ապա թույլ չի տալիս վերնահագուստին կորցնել տաքությունը:

Խուսափեք սինթետիկ հագուստից, քանի որ այն թույլ չի տալիս, որ  փոքրիկի օրգանիզմը շնչի:

Շարֆը ավելի լավ է կապեք վերնահագուստի օձիքի վրա: Այս դեպքում այն ավելի լավ է փակում վիզը:

Ինչպես պաշտպանել թաթիկները

Առանց մատնատեղերի ձեռնոցները ավելի նախընտրելի ու հարմար են փոքրիկների համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ փոքրիկները սիրում են խաղալ ձյան հետ, իսկ առանց մատնատեղերի ձեռնոցները այս դեպքում շուտ թրջվում են: Ուստի Ձեզ մոտ միշտ ունեցեք հավելյալ ձեռնոցներ: Փոխելուց առաջ հոգ տարեք, որպիսի թաթիկները չոր լինեն և տաք: Պետք չէ մոռանալ, որ ձեռքի ափերը այնպիսի ռեֆլեկտորային մաս ունեն, որը պատասխանատու է ամբողջ օրգանիզմի համար:

Ինչպես պաշտպանել ոտիկները

Ձմեռային կոշիկները պետք է պաշտպանեն երեխայի ոտքերը ցրտից և թրջվելուց:

Ձմռան  համար նախատեսված  կոշիկների  վերին մասը պետք է լինի բնական նյութերից: Խուսափեք արհեստանակ կաշվե նյութերից, նրանք չեն ապահովում տաքություն և շնչառություն: Հագցրեք բրդյա գուլպաներ: Որպեսզի կոշիկները չսեղմեն փոքրիկի ոտքերը, գնեք 1-2  չափս մեծ:

Խոնավ եղանակին իդեալական  են համեմատաբար բարձր ներբան  ունեցող կոշիկները: