Հայրերի հետ խաղերը նպաստում են երեխաների հուզական զարգացմանը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաները, որոնց հայրերը ժամանակ են անցկացնում իրենց հետ վաղ տարիքում՝ ֆիզիկական խաղեր խաղալով, ավելի հեշտությամբ են կառավարում իրենց վարքն ու էմոցիաները:

Այս առավելությունը դրական ազդեցություն է ունենում, երբ երեխաները մեծանում են և սկսում են հաճախել դպրոց:

Օրինակ՝ Քեմբրիջի համալսարանի կրթության ֆակուլտետի և LEGO հիմնադրամի կողմից իրականացվել է  ուսումնասիրությունը, թե ինչպես են մայրերն ու հայրերը խաղում 0-ից 3 տարեկան երեխաների հետ և ինչպես է դա ազդում երեխայի զարգացման վրա: Չնայած նմանություններին, ուսումնասիրությունը պարզել է, որ հայրերն ավելի հակված են ֆիզիկական խաղերի, ինչպիսիք են «խուտուտ տալը», «բռնոցին», «պահմտոցին»: Հետազոտողները պնդում են, որ այս տեսակի խաղերը օգնում են երեխաներին սովորել կառավարել իրենց զգացմունքները:

Այս ուսումնասիրությունը հիմնված է 78 հետազոտությունների վերլուծության վրա, որոնք իրականացվել են հիմնականում Եվրոպայում և ԱՄՆ-ում 1977-ից 2017 թվականներին: Այս հետազոտությունները ցույց են տվել, որ հայրերի և երեխաների միջև ֆիզիկական խաղերի միջև կա կայուն կապ, ինչը նպաստում է երեխայի՝ իր զգացմունքները կառավարելու ունակությանը:

Ուսումնասիրություններըը ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր վայելում են իրենց հայրերի հետ «բարձրորակ» խաղային ժամանակ, ավելի քիչ հավանականություն է, որ կդրսևորեն գերակտիվություն, էմոցիոնալ կամ վարքային խնդիրներ: Նրանք նաև ավելի լավ են կառավարում իրենց ագրեսիան և ավելի քիչ հավանականություն ունեն հարձակվել այլ երեխաների վրա դպրոցում տարաձայնությունների ժամանակ:

Ֆիզիկական խաղը ստեղծում է զվարճալի և հուզիչ իրավիճակներ, որտեղ երեխաները պետք է կիրառեն ինքնակառավարում: Սա անվտանգ միջավայր է, որտեղ երեխաները կարող են փորձարկել, թե ինչպես արձագանքել: Եթե նրանք սխալ արձագանքեն, նրանք կարող են խրատվել, բայց դա աշխարհի վերջը չէ, և հաջորդ անգամ նրանք կարող են հիշել, որ պետք է այլ կերպ վարվել։

Վաղ տարիքում ծնող-երեխա խաղային փոխազդեցությունները կապված են երեխաների ավելի դրական կոգնիտիվ և սոցիալ-էմոցիոնալ արդյունքների հետ:

Անհրաժեշտ է տարբերակել երեխաների խաղերի տեսակները, և մայրերն, իհարկե, նույնպես կարող են աջակցել երեխաների հետ ֆիզիկական խաղերին: