Հոգեբանները կարծում են՝ երեխայի կայացման, աշխարհայացքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն ծնողների հետ փոխհարաբերությունները:
Երեխային պետք է հաճախ գովաբանել, բայց տեղին: Հոգեբան Ելենա Մակարենկոն ծնողների համար անելիքների ցանկ է առանձնացրել:
Քնքշանքի խոսեր.
· Ես քեզ սիրում եմ
· Ես սիրում եմ քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ զայրացած եմ քեզ վրա
· Շնորհակալություն
· Ինձ շատ հաճելի է քեզ հետ խաղալ, խոսել, ժամանակ անցկացնել
Պատմեք.
· Նրա ծննդյան մասին
· Ինչպես էիք նրան խնամում, երբ նա դեռ շատ փոքրիկ էր
· Երեխայի անվան պատմությունը
· Ձեր մասին, երբ նրա տարիքում էիք
· Պատմեք ձեր դժվարությունների մասին
· Ասեք, որ երբ դուք բռնում եք նրա ձեռքն ու սեղմում եք երեք անգամ, նշանակում է, որ նրան շատ եք սիրում
· Պատմեք նրան ձեր նպատակների մասին
Հարցրեք.
· Ինչի՞ մասին է նա մտածում
· Ի՞նչ է նա արել ամբողջ օրվա ընթացքում
· Ի՞նչպես է անցել օրը
· Հարցրեք նրա ընկերների մասին
Սովորեցրեք.
· Ի՞նչպես համացանցի կամ գրքի միջոցով գտնել հարցի պատասխանը, երբ այն չգիտեք
· Ինչպե՞ս ծալել հագուստը
· Ինչպե՞ս մաքրել տունը
· Ինչպե՞ս խնամել կենդանիներին
· Հոգ տանել սիրելի մարդկանց մասին
· Ինչպե՞ս անել մի բան, որը նրա մոտ չի ստացվում
· Ինչպե՞ս պատրաստել համեղ թխվածք
Ժամանակ հատկացրեք.
· Երեխայի հետ որևէ ժամանցի վայր այցելեք
· Նրա հետ գիրք կարդացեք
· Օրն անցկացրեք միասին զբոսնելով
· Թատրոն կամ կինո այցելեք
· Ծանոթացրեք նրան արվեստին
· Միասին խաղացեք խաղահրապարակում
· Միասին ավազե ամրոց կառուցեք
· Ժպտացեք, երբ երեխան ձեզ մոտ է գալիս
Ազատվեք.
· Մշտապես ճիշտ լինելու մտքից
· Երեխայի նկատմամբ մեղքի զգացումից