Մի ասացեք պարզապես «ոչ»
Երբեմն բավականին դժվար է երեխային բացատրել, թե ինչու թույլ չեք տալիս անել այս կամ այն:
Օրինակ, տարածված իրավիճակ է` երեխան խանութում խաղալիք է խնդրում, իսկ ծնողները պարզապես ասում են` ոչ: Ձեր երեխան ավելի խելոք է, քան դուք կարծում եք: Հարկավոր է բացատրել, թե ինչու ոչ: Նա ևս իրավունք ունի իմանալ, թե ինչու ոչ:
Մի սահմանափակեք երեխային
Որոշակի տարիքում երեխաները սկսում են ճանաչել աշխարհը: Նրանց հետաքրքրում է շրջապատող ամեն բան, այդ թվում և ձեր իրերը: Աշխատեք վաղ տարիքից բացատրել երեխային, թե որն է իրենը, որն ուրիշինը: Եվ որ այդ «ուրիշինը» վերցնել չի կարելի: Սակայն եթե երեխան վերցրել է ձեր իրերից ինչ-որ բան, մի խլեք նրա ձեռքից, այլ առաջարկեք այլընտրանք: Օրինակ, երեխան վերցրել է ձեր բջջայինը և չի ուզում վերադարձնել: Կամակորություն է անում, գոռում ու լացում է: Վերցրեք նրա խաղալիքներից մեկը և առաջարկեք փոխանակություն կատարել: 90 տոկոս հավանականությամբ երեխան կհամաձայնի: Ընդ որում, բացատրեք, որ դա մայրիկի իրն է և չի կարելի վերցնել առանց թույլտվության: Այսպիսով կոնֆլիկտը կլուծվի ու բոլորը գոհ կմնան:
Մի խրախուսեք երեխայի կամակորությունները
Երբեմն ծնողները երեխային թույլատրում են ավելին, քան հարկավոր է: Շուտով երեխան սկսում է կարծել, որ իրեն ամեն ինչ կարելի է: Այդպես կշարունակվի մինչև առաջին մերժումը: Այդ ժամանակ էլ կսկսվեն կամակորությունները և հիստերիաները: Հիշեք, որ անգործությունը երբեմն գործելուց ավելի վատ է: Ներելով երեխային ամեն ինչ` դուք երես եք տալիս նրան:Եթե երեխան անում է ինչ-որ բան, որ ձեզ դուր չի գալիս, ասացեք այդ մասին: Հանգիստ ու հիմնավոր բացատրեք, թե ինչու չեք ուզում, որ նա դա անի: Ընդ որում, պետք է ծանրակշիռ փաստարկներ բերել, ոչ թե «ասացի այդպես չանես»:
Եթե երեխան շատ է հեռուստացույց դիտում, ասացեք նրան, որ դուք անհանգստանում եք իր աչուկների համար, որոնք հոգնում են երկար հեռուստացույց դիտելուց, որ երեխաները հեռուստացույց քիչ պետք է դիտեն: Այստեղ երեխան կսկսի կամակորություն անել, բայց դուք որպես գրագետ դստիարակ, առաջարկեք նրան այլ զբաղմունք, օրինակ միասին իր սիրելի խաղալիքով խաղալ: Իսկ եթե առաջարկեք նրան այլևս հեռուստացույց չդիտել և նա սկսի լացել, կամակորություն անել և դուք զիջեք, համարեք, որ «պարտվել» եք, և երեխան արդեն հասկացել է, որ ձեզ կարելի է չլսել ևհետագայում ձեզ մանիպուլյացիայի կենթարկի:
Այս թեմայով կարդացեք նաև
Երեխայի կամակորությունների դեմ պայքարելու մի քանի մեթոդ
Ոչ ճիշտ դաստիարակությունը` կամակորությունների հիմնական պատճառ
Ինչպե՞ս պայքարել երեխայի կամակորությունների դեմ- մաս 1
Ինչպե՞ս վարվել, երբ երեխան կամակորություն է անում. 10 խորհուրդ
Շարունակելի
Նյութն ըստ baby.ru կայքի