Խախտեք արատավոր շրջապտույտը
Բարկանալը բնական երեւույթ է, բայց դա չպետք է ստիպի Ձեզ` երեխայի վատ վարքին արձագանքելու բարկությամբ:
Կանգնեք դեմ հանդիման ձեր բարկությանը
Հետադարձ հայացք ձգեք ձեր վարքին` ինչպես է դրսեւորվում ձեր բարկությունն ու հիասթափությունը: Այն պահում եք ներսում, մինչեւ կպայթեք ծայրահեղ դրսեւորմամբ, թե ոչ: Գուցե ձեր կուտակված ջղայնությունը թափում եք երեխայի վրա կամ գուցե երեխայի վրա բարկանալով` սաստում եք ուրիշներին: Ամեն դեպքում հիշեք, որ երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են, եւ երբ բանը հասնի նրանց, իրենք էլ նույն կերպ կդրսեւորեն իրենց բարկությունը:
Հասկացեք` ինչու եք բարկանում
Երբ բարկանում եք երեխայի վրա, հաճախ չեք վերահսկում ձեր գործողությունները: Փոքրիկն ուզում է գոհացնել ձեզ ու երջանկացնել, բայց հիշեք, որ նրա ուշադրության կենտրոնացումը կարճատեւ է եւ նրա առօրյան ամբողջովին տարբերվում է ձեր առօրյայից: Խոսենք օրինակներով: Ասենք թե որեւէ խնջույքի համար նրան հագցնում եք ամենագեղեցիկ զգեստը ու մինչեւ դուք կպատրաստվեք, փոքրիկը գնում է բակ ու ծառ բարձրանում կամ էլ ցատկում ցեխի մեջ: Եվ ահա ժամանակն է, որ դուրս գաք տանից, ու նա լրիվ կեղտոտ է: Դուք բարկանում եք, քանի որ կարծում եք` նա միտումնավոր է արել: Բայց մտածեք`միթե նա միտումնավոր է արել: Ոչ, նա պարզապես ձանձրացել է` ձեզ սպասելով ու դուրս է եկել` ժամանակն անցկացնելու: Նա չի գիտակցել, որ աղտոտվելու է եւ այդպիսով խնդիրներ է առաջացնելու: Նա պարզապես փորձել է մի բանով զբաղվել:
Նյութի երկրորդ մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ
Աղբյուրը` www.supernanny.co.uk