Եվ այսպես, ինչու չի կարելի ծեծել երեխային
4. «Խնայելով ձողը` կփչացնես որդուդ» արտահայտությունը ոչ թե Աստվածաշնչից է, այլ Սամուել Բաթլերի «Hudibras» պոեմից:
Այս աշխատությունը գրվել է` երեխաների դեմ բռնությունը բացահայտելու եւ դատապարտելու համար: Մինչդեռ այս արտահայտությունը մեր օրերում օգտագործում են` երեխային ուղղված պատիժն ու բռնարարքը արդարացնելու համար:
5. Պատիժը ծնողի ու երեխայի միջեւ կապը խաթարում է, քանի որ մարդկային տրամաբանությունից դուրս է` սիրել մեկին, ով վշտացնում է քեզ: Իրական ու շատ ծնողների համար երազելի հարաբերությունը կարող է ձեւավորվել փոխադարձ սիրո ու հարգանքի հիման վրա: Պատիժը, եթե անգամ արդյունք է տալիս, ապա միայն արտաքնապես. երեխայի լավ վարքը պայմանավորվում է վախով, ինչին արդեն մեծ տարիքում երեխան սկսում է դիմադրել: Մինչդեռ հարգանքի վրա ձեւավորված հարաբերության պտուղները դուք կքաղեք մինչեւ կյանքի վերջ ու կվայելեք համատեղ երջանկությունը:
6. Շատ ծնողներ հենց իրենց մանկության տարիներին չեն տեսել դրական վարվելաձեւ իրենց ծնողների կողմից: Երբ պատիժը չի տալիս ցանկալի արդյունքը եւ եթե ծնողն անտեղյակ է այլընտրանքային մեթոդներից, ծեծը կարող է գնալով ավելի վտանգավոր ու ազատ դրսեւորում ունենալ երեխայի նկատմամբ:
7. Երբ երեխան չի կարողանում բարկությունն ու հիասթափությունն ինչպես հարկն է արտահայտել, ներս է գցում: Հետեւաբար, ճիշտ է կարծել, որ ագրեսիվ պատանին երկնքից չի ընկնում: Տարիների ընթացքում կուտակված մանկական զայրույթը կարող է իսկական շոկ լինել ծնողի համար. երեխան մի օր իրեն ավելի ուժեղ կզգա եւ կթափի իր մաղձը ձեր վրա: Հիշեք, պատիժը կարող է «լավ արդյունք» տալ միայն վաղ տարիքում, բայց դրա համար ծնողը, ինչպես նաեւ հասարակությունը, որպես կանոն, թանկ է վճարում սկսած այն պահից, երբ երեխան թեւակոխում է դեռահասության ու պատանեկության փուլ:
Տես նաև նյութի առաջին մասը
10 պատճառ, որոնք ապացուցում են, թե ինչու չի կարելի երեխային ծեծել- մաս 1
Շարունակելի
Աղբյուրը` naturalchild.org