Ձեր փոքրիկն ուզում է ծամոն ծամել և հետքրքրությամբ է նայում ծամող մարդկանց: Իսկ Դուք չգիտե՞ք, թե ինչպես վարվել:
Փոքրիկի առոջղությունը պահպանելու և մաստակ ծամելուց չզրկելու համար մանկաբույժ Ասիա Ներսիսյանը մի քանի խորհուրդներ է տալիս.
1.Երեխաներին կարելի է թույլ տալ ծամոն օգտագործել չորս տարեկանից միայն, այն էլ սպիտակ ծամոն (առանց ներկերի):
2.Երեխային պետք է բացատրել ծամոնի հիգենիկ նշանակությունը և սովորեցնել, որ այն պետք է գցել անմիջապես, երբ դադարում է համեղ լինել:
3.Պետք է ծամել նախաճաշից, ճաշից հետո ոչ ավել քան 15 րոպե, այլապես կզարգանա հակվածություն:Բացի այդ երիտասարդ ատամների միջև չձևավորված էմալը շատ բարակ է և կարող է շուտ մաշվել:
4.Պետք չէ ծամել մինչև ուտելը , երեխայի մոտ կորչում է ախորժակը և առաջանում մարսողության խանգարում
5.Բացատրեք երեխային, որ ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ ծամոնը, այն կարող է խցանվել-մնալ աղիներում:Դրա հետ կապված լինում են դեպքեր, երբ լուծ է սկսվում, ցավ որովայնում, մետեորիզմ, երբ ծամոնի մեջ օգտագործվող շաքարի փոխարեն, օգտագործվում է սորբիտոլ, որն ունի լուծողական նշանակություն:
6.Բերանի շուրջ մաշկը կարող է բորբոքվել, առաջանալ ալերգիա, երբ ծամոնի մեջ կա քլորոֆիլ, մենթոլ:
7.Կարող է բարձրանալ արյան ճնշումը, արյան մեջ հնարավոր է նվազի կալցիումի քանակը, երբ ծամոնի բաղադրության մեջ կա մուտուտակ:
Մասնագետը մայրերին խորհուրդ է տալիս, որ 4 տարեկանից փոքր երեխաներին ուտելուց հետո կարելի է տալ խնձոր, գազար, և խոզանակով լվանալ ատամները, իսկ շատ փոքրերին` մինչև 1 տարեկան, տալ խնձորի և գազարի քամած հյութ:
Գայանե Ասրյան