Ինչ է հարկավոր
Կարագ - 150գ
Կաթնաշոռ - 200գ
Ցորենի ալյուր - 250գ
Շաքարավազ - 100գ
Ինչպես պատրաստել
Քերիչով անցկացնել սառեցրած կարագը և խառնել շաքարավազի ու կաթնաշոռի հետ:
Ավելացնել ալյուրը և արագ պատրաստել խմորը: Սննդի թաղանթով փաթաթել խմորը և դնել սառնարան առնվազն 2 ժամ: Կարելի է խմորը պատրաստել երեկոյան, իսկ առավոտյան թխել բլիթները:
Ջեռոցը տաքացնել 200 ջերմաստիճանի ներքո: Խմորը բացել 3 մմ հաստությամբ, կտրատել բլիթները և դնել ջեռոցի թավայի մեջ` թխման թերթիկի վրա: Թխել 10-15 րոպե:
Բարի ախորժակ