Ինչ է հարկավոր
Հաղարջ - 20 գ
Ջուր - 0.5 բաժակ
Շաքարավազ - 2/5 թեյի գդալ
Սպիտակաձավար - 2 թեյի գդալ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է մաքրել, լվանալ հաղարջը, թրջել եռացրած ջրի մեջ և տրորել, այնուհետև ավելացնել եռացրած ջուրը, որից հետո անցկացնել թանզիֆով և քամել հյութը: Ավելցուկը եռացնել տաք ջրի մեջ 10 րոպե: Թողնել, որ հանգստանա, ապա ավելացնել շաքարավազը: Հարկավոր է եռացնելու ընթացքում քիչ-քիչ ավելացնել սպիտակաձավարը` անընդհատ խառնելով: Եփել մարմանդ կրակի վրա 20 րոպե:
Խյուսը արագ սառեցնել և հարել, մինչև զանգվածը մեծանա 2 անգամ: Այնուհետև ավելացնել հաղարջի քամած հյութը: Զգուշորեն խառնել և լցնել կաղապարների մեջ: Սառեցնել սառնարանում:
Բարի ախորժակ