Փոքրիկները, որպես կանոն, շատ են սիրում վարունգով աղցանները և վարունգն ընդհանրապես: Սակայն պետք է հիշել, որ վարունգով աղցան մանկիկներին կարելի է տալ միայն մեկ տարեկանից հետո:
Մանկական աղցանները նախընտրելի է համեմել ռաֆինացված ձեթով և մատուցել պատրաստելուց անմիջապես հետո:
Աղցանի համար հարկավոր է.
Մեկ կարտոֆիլ,
Մեկ վարունգ,
Կես խնձոր,
Կես գազար,
Երգու գդալ կանաչ ոլոռ,
Ձու,
Ձեթ:
Պատրաստման եղանակը.
Խորանարդիկներով կտրատել եփված կարտոֆիլը, հիսուն գրամ խաշած միսը, կես խնձորը, վարունգը և գազարի կեսը: Բոլոր բաղադրիչները լցնել տարայի մեջ, ավելացնել մեկ-երկու գդալ խաշած ոլոռ, խառնեք, համեմեք ձեթով: Վրայից շաղ տվեք խաշած և քերած ձուն: Աղցանը կարելի է զարդարել կանաչեղենի տերևներով, իսկ խաշած գազարից կարող եք ծաղիկ ստանալ:
Ընդհանրապես, մանկական աղցանները ցանկալի է զարդարել, որպեսզի փոքրիկի համար գրավիչ լինեն:
Բարի ախորժակ: