Ինչ է հարկավոր
Գազար - կես հատ
Շաղգամ - կես հատ
Կաղամբ - 40 գ
Դդում կամ դդմիկ - 2 շերտ
Կաթնային արգանակ - 3 ճաշի գդալ
Կարագ - կես թեյի գդալ
Շաքարավազ
Աղ
Ինչպես պատրաստել
Բանջարեղենը հարկավոր է լվանալ: Խորանարդաձև կտրատել գազարը, շաղգամը, դդումը կամ դդմիկը, կաղամբը կամ ծաղկակաղամբը: Յուրաքանչյուր բանջարը եփել առանձին կաթսայի մեջ` մի փոքր քանակությամբ ջրում: Եփվելուց հետո հարկավոր է ամբողջը միացնել իրար: Այնուհետև շաքարավազ և աղ անել, վրան ավելացնել կաթնային արգանակը և եռացնել մի քանի րոպե: Մատուցելիս ավելացնել կարագ:
Բարի ախորժակ