Փոքրիկի ափսեում սիրելի մուլտֆիլմից մի կադր ստանալու համար հարկավոր է.
Քաղցրաբլիթից ստանալ Մինիոնի մարմինը, տաբատի, աչքերի հատվածը ստանալ կաթնաշոռով, ակնագնդերը, մազերը և ակնոցները` հալված շոկոլադով, բերանը` ելակի փոքր շերտով կամ որևէ այլ կարմիր մրգով, հատապտղով:
Տաբատը կապույտ ներկելու համար կարելի է օգտագործել կարմիր կաղամբի հյութ:
Արմավի ծառը ստանալու համար հարկավոր է մի կտոր թոստ հաց` վրան շոկոլադե կրեմ, կիվի, բանան: Աստիճանը կարող եք ստանալ աղի ձողիկներից: Գետնի ավազը ստանալու համար կարող եք մանկական ժելե օգտագործել, օրինակ`մանգոյի համով: Իսկ արևը ձևավորեք մանդարինով:
Բարի ախորժակ