Աղցանի համար հարկավոր է.
150 գրամ հավի կրծքամիս,
40 գրամ պանիր,
50 գրամ գազար,
Թթվասեր,
Հազարի տերևեներ (մառոլ),
Ձիթապտուղ` զարդարելու համար:
Պատրաստման եղանակը.
Հավի կրծքամիսը խաշել, սառեցնել և թել-թել մանրացնել: Պանիրը քերել և խառնել հավի կրծքամսին: Գազարն անցկացնել մանր քերիչով, ստացված զանգվածի 1/3-ը ավելացնել պանրին և հավի կրծքամսին: Ստացված զանգվածը լավ խառնել, ավելացնել աղ և թթվասեր:
Ափսեի մեջ փռել նախապես լվացված և չորաված հազարի թերթիկները: Աղցանը ամբողջությամբ լցնել հազարի տերևների վրա և տալ ոզնու մարմնի տեսք: Մնացած գազարով մարմնի լայն մասում ձևավորել ոզնու փշերը: Իսկ ձիթապտուղով սարքել ոզնուն աչքեր և քիթ:
Բարի ախորժակ: