Ինչ է հարկավոր
Բրինձ - 3 ճաշի գդալ (75գ),
Դդում - 50գ,
3/4 բաժակ ջուր - 150 մլ,
Կաթ - 1/4 բաժակ (50 մլ),
Կարագ - 5 գ.
Ծիրանաչիր կամ սալորաչիր (1 մրգից ստացված)
Պատրաստման եղանակը
Լավ մաքրած և լվացած բրինձը ջրով եփել, 10-15 րոպե անց ավելացնել մաքրված և կտրատված դդումը, եփել մինչև բոլոր բաղադրամասերը լավ խաշվեն, ավելացնել եռացող կաթը, կրակից վերցնելուց հետո ավելացնել կարագն ու տրորել։ Հատկապես փորկապություն ունեցող երեխաների համար կարելի է շիլայի մեջ բրնձի հետ միասին հենց սկզբից լավ լվացած և մանր կտրատած ծիրանաչիր կամ սալորաչիր ավելացնել։
Բարի ախորժակ