Պյուրե գազարից ձմեռվա համար

Բաղադրությունը

2կգ գազար

1,5 լիտր ջուր

Կես դդմիկ

100գ շաքարավազ

1թեյի գդալ աղ:

1. Կաթսայի մեջ լցնում եք ջուրը եւ շաքարավազը  ու եռացնում մինչեւ շաքարավազը հալվի:

Լավ Մաքրում եք գազարը, իսկ դդմիկի միջից հանում եք կտերը: Երկուսն էլ մահնր կտրատում եք եւ լցնում  կաթսայի մեջ:

2. Նախապես աղտահանեք այն  բալոնը, որի մեջ պահելու եք պյուրեն:

3.  Խաշեք բանջարեղենը թուլ կրակի վրա 30 րոպե: Հետո հարեք մի քանի վայրկյան կարիչով (բլենդեր) եւ լցրեք բալոնների մեջ:

4. Պահեք տարրաները սառցախցիկում:

Ձմռանը այն կարող եք օգտագործել բլիթներ, փքաբլիթներ ու թխվածքներ պատրաստելիս: