Արագ պատրաստվող գարնանային թխվածք

Այս թխվածքը հենց այս սեզոնի համար է, երբ չկան թարմ մրգեր, սառցախցիկի պաշարն էլ վերջացած է: Հիմա ժամանակն է՝ բացելու տարատեսակ ջեմերի վերջին տարաներն ու պատրաստել մի խմորեղեն, որը ձեզնից ընդամենը 15 րոպե կպահանջի:

Ինչ է պետք.

  • Հավկիթ - 1 հատ
  • Մածուն – 1 լուծվող սուրճի բաժակ
  • Շաքարավազ – 1 լուծվող սուրճի բաժակ
  • Ալյուր - 1 լուծվող սուրճի բաժակ
  • Սոդա – 1 թեյի գդալ
  • Ձեթ – 1 ճաշի գդալ
  • Վանիլ – 1 պտղունց
  • Ջեմ – ծիրանի, թզի կամ մեկ այլ մրգի

Ինչպես պատրաստել.

Հավկիթը հարել, ավելացնել շաքարավազը, այնուհետեւ սոդայով մածունը ավելացնել, որից հետո՝ ալյուրը, ձեթն ու վանիլը: Թավայի հատակին ձեթ քսել եւ խմորը լցնել բարակ, հավասար շերտով: Եփել 150 աստիճան ջերմությամբ ջեռոցում: Հենց խմորը թեթեւ կարմրի, հանեք ջեռոցից, կիսեք, մի մասի վրա քսեք ջեմ, մյուսով ծածկեք:

Բարի ախորժակ