Ապուր կանաչ լոբիով

Ինչ է պետք.

40 գրամ կանաչ լոբի,  կանաչ սոխ,  կարագ,  կես  թեյի գդալ ալյուր, 1 թեյի գդալ բրինձ, 1 ճաշի գդալ կաթ,  1/4 հավկիթ, անանուխի եւ մաղադանոսի մի քանի տերեւ

Ինչպես պատրաստել.

Լոբին ու սոխը մաքրել, լվանալ , մանր կտրատել ու խաշել: Բրինձը մի քանի անգամ լվանալ ու ավելացնել լոբու ջրի մեջ ու շարունակել խաշել 15-20 րոպե: Հավկիթը, ալյուրը եւ կաթը խառնել, ավելացնել ապուրի մեջ ու եփել եւս 2-3 րոպե:

Ապուրը մատուցել՝ ավելացնելով կարագ եւ մանր կտրատած մաղադանոս ու անանուխ:

Բարի ախորժակ