Ինչպես վարժեցնել գիշերանոթին
Նախքան փոքրիկի վարժվելը գիշերանոթին լավ կանեք նախապատրաստական աշխատանքներ տանել.
- Ընտրեք այն բառերը, որոնցով փոքրիկը կճանաչի պրոցեսը (օրինակ` չիշ, փիֆ)
- Խնդրեք փոքրիկին` ձեզ տեղյակ պահի տակն անելուն պես
- Ճանաչեք երեխայի վարքը, որպեսզի օգնեք փոքրիկին` հասկանալու, թե ինչ է պատրաստվում անել
- Գնեք այնպիսի գիշերանոթ, որից կկարողանա օգտվել փոքրիկը: Սկզբում երեխան կարող է հագուստով նստել գիշերանոթին, հետո` տակդիրով ու երբ պատրաստ կլինի, կնստի բաց տուտուզիկով:
Եթե հասկացել եք, որ փոքրիկը պատրաստ է գիշերանոթին սովորելուն, ապա.
- Ժամանակ հատկացրեք գիշերանոթային վարժանքին
- Մի ստիպեք փոքրիկին նստել զուգարանակոնքին հակառակ իր կամքին
- Ցույց տվեք փոքրիկին` ինչպես պետք է օգտվի զուգարանից եւ բացատրեք` ինչ եք անում (փոքրիկը սովորում է` ձեզ դիտելով): Կարող եք նաեւ թույլ տալ փոքրիկին` նստի գիշերանոթին եւ դիտի, թե ինչպես եք դուք կամ մեծ եղբայրն ու քույրը օգտվում զուգարանից
- Առօրյա գրաֆիկ կազմեք: Օրինակ, կարող եք փոքրիկին զուգարանին նստեցնել, եթե նա արթնանա առանց տակը թրջելու կամ հեղուկ օգտագործելուց 45 րոպե-1 ժամ անց: Պետք է փորձեք որսալ այդ պահը: Սկզբում միայն մի քանի րոպեով փոքրիկին նստեցրեք գիշերանոթին օրական մի քանի անգամ: Եվ թույլ տվեք նրան վեր կենալ, երբ ուզի: Մի ստիպեք մնալ ավելի երկար
- Փորձեք որսալ ճիշտ պահը: Երեխաները սովորաբար նշաններ են տալիս` կարմրում է դեմքը, սեղմում են ոտքերը, սեւեռվում են մի կետի վրա, լրջանում են:
- Փորձեք ուտելուց 15-30 րոպե անց փոքրիկին նստեցնել գիշերանոթին, որպեսզի փոքրիկի աղեստամոքսային համակարգը վարժվի ճաշից հետո զուգարանից օգտվելուն:
Այս թեմայով կարդացեք նաև
Շարունակելի
Աղբյուրը` http://kidshealth.org