Մեծահասակները երբեք չեն մտածում՝ քանի ժամ պետք է քնեն: Նրանք շատ լավ հասկանում են` հագեցել են քնից, թե ոչ:
Իսկ երեխանե՞րը:
Մենք գիտենք, որ քունը շատ ինդիվիդուալ է: Յուրաքանչյուր երեխա քնի իր ռեժիմն ունի: Մանկաբույժներն առանձնացնում են տարբեր տարիքի համար կոնկրետ ժամեր ու քնի տևողություն, որի դեպքում երեխան կհագենա քնից և կլինի առողջ և առույգ:
Որպեսզի երեխան հագենա քնից:
Կրծքով կերակրվող երեխան կարող է քնել 20 ժամ, չէ՞ որ կյանքի առաջին ամիսներին երեխայի օրգանիզմն անցնում է նոր ռեժիմի, որի համար անհրաժեշտ է մեծ էներգիա և ուժ:
Ամիս |
Քնի ժամերը |
1 ամիս |
15–18 ժամ |
2 ամիս |
15–17 ժամ |
3 ամիս |
14–16 ժամ |
4 - 5 ամիս |
15 ժամ |
6 - 8 ամիս |
14,5 ժամ |
9 - 12 ամիս |
13,5–14 ժամ |
1 - 1,5 տարեկան |
13,5 ժամ |
1,5 - 2,5 տարեկան |
12,5–13 ժամ |
2,5 - 3 տարեկան |
12 ժամ |
4 տարեկան |
11,5 ժամ |
5 - 6 տարեկան |
11 ժամ |
7 - 8 տարեկան |
10,5 ժամ |
9 - 10 տարեկան |
10 ժամ |
11 - 12 տարեկան |
9,5 - 10 ժամ |
12 տարեկանից բարձր |
9 - 9,5 ժամ |
Որպեսզի հաշվեք, թե քանի ժամ է քնում ձեր երեխան, ֆիքսեք ժամը հենց քնի պահին: Արեք սա մի քանի օր ու հաշվեք քնի միջին տևողությունը:
Տարիքի հետ քնի տևողությունը կրճատվում է: Մեծահասակն, օրինակ, պետք է քնի օրական 8 ժամ:
Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան չի հագեցել քնից:
Մինչև 6 ամսական երեխան քնում է ցանկացած պահի՝ ուտելիս, դրսում զբոսանքի ժամանակ, մի խոսքով՝ այն պահին, երբ ցանկանում է: Իսկ 6 ամսականից հետո այսչափ քնկոտությունը կարող է հուշել, որ երեխան չի հագեցել քնից:
· Երեխան սկսում է քնել մեքենայի և սայլակի մեջ, երբ դրանք սկսում են շարժվել:
· Երեխան առավոտյան արթնանում է 7:30-ից ուշ: Փոքրիկ երեխաները սովորաբար արթնանում են 6-7:30-ի միջակայքում, եթե հագեցել են քնից:
· Երեխան արթնանում է առավոտյան ժամը 6-ից շուտ: Սա նույնպես հուշում է քնի խանգարման մասին:
· Փոքրիկը քնում և արթնանում է արցունքներով:
Երեխաների և մեծերի պահվածքի շեղումները նույնպես կարող են հուշել քնի խանգարման մասին.
- · նյարդային, ագրեսիվ և քմահաճ պահվածք
- · քրոնիկ հոգնածություն, երբ երեխան ու մեծահասակը կարող են ցանկացած պահի քնել ու արթնանալ մի քանի ժամ հետո:
Հիշեք՝ ամուր քունը կարևոր է բոլորի համար: Այն ապահովում է ոչ միայն մարդու բարձր տրամադրությունն, այլ նաև ամրացնում է իմունիտետն ու օգտակար է առողջության համար: