1. Քունը կարևոր է բոլորի համար
Երեխան չպետք է քնի ծնողների անքնության հաշվին: Առողջ քունն ահրաժեշտ է ամբողջ ընտանիքին:
2. Սահմանեք քնի ռեժիմ
Երեխային անհրաժեշտ են առողջ ծնողներ: Սահմանեք քնի ռեժիմ այնպես, որ գրեթե չխախտվի: Սա վերաբերում է ինչպես ծնողներին, այնպես էլ երեխային:
3. Որոշեք՝ որտեղ և ում հետ պետք է երեխան քնի
Երեխան պե՞տք է քնի ծնողների հետ, թե՞ առանձին. հարցն ինդիվիդուալ է: Սակայն նախընտրելի և ճիշտ է, որ երեխան քնի իր սենյակում՝ իր անկողնում:
4. Հագեցած օր
Երեխայի օրը պետք է լինի հագեցած: Այդպիսով՝ նա կհոգնի ու կցանկանա քնել:
5. Ննջասենյակում ապահովեք թարմ օդ
Ննջասենյակի ջերմաստիճանը պետք է լինի 18-21 °C-ի միջակայքում, իսկ խոնավությունը՝ 50–70 %: Պարբերաբար օդափոխե'ք ննջասենյակը:
6. Քնելուց առաջ երեխան պետք է լոգանք ընդունի
Լոգանքից հետո երեխան ավելի խոր կքնի:
7. Հարմար անկողին
Հոգացե՛ք անկողնու հարմարավետության մասին: Սպիտակեղենը պետք է լինի մաքուր, փափուկ ու հարմարավետ:
8. Հոգացե՛ք նաև հարմարավետ տակդիրի մասին
Տակդիրը պետք է լինի չոր և հարմար: Երեխան քնի ընթացքում չպետք է անհարմարություն զգա:
9. Քնից առաջ՝ հանգիստ
Փոքրիկը քնից առաջ չպետք է զբաղվի ակտիվ խաղերով։ Լինում է, չէ՞, որ հայրիկն ուշ ժամի տուն է գալիս ու սկսում է խաղացնել փոքրիկին։ Քնից առաջ երեխան պետք է լինի հանգիստ միջավայրում։