Փոքրիկը մեծանում է և ամեն օր ուրախացնում է Ձեզ իր նոր ձեռքբերումներով: Սակայն դրա հետ մեկտեղ առաջանում են նորանոր խնդիրեր: Այս շրջանում ակտիվորեն զարգանում է երեխաների խոսքը, և Ձեր խնդրին է օգնել նրան, որ շուտ խոսի:
Ձեր գանձուկը օրեցօր ցուցաբերում է կամակորություններ, պահանջվում է մեծ ջանք նրան քնեցնելու համար:
Նրա կամակորությունները և գոռոցնելը ունակ են ափերից հանել բոլորին: Խուճապի մի մատնվեք: Դա փոքրիկի օրինական զարգացման փուլ է: Եղեք համբերատար, որոշ ժամանակ անց հերթական ճգնաժամը կդառնա հանգիստ զարգացում:
Ապացուցված է, որ 3 տարեկանից հետո զարգացման համար արդեն ուշ է: Իհարկե կարելի է ինքնազարգացմամբ զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում, սակայն հիմնական և արմատական զարգացոմը պետք է լինի մինչ 3 տարեկանը: Հիշեք նաև մեկ կարևոր բան` յուրաքանչյուր երեխա անհատականություն է ու նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղին:
Որպիսի բացեք նրա համար նորանոր հորիզոններ, հարկավոր չէ հատուկ կրթություն. դա կարող է անել յուրաքանչյուր մայրիկ: Օրինակ, զբաղվել փոքրիկի հետ մաթեմատիկայով կամ երաժշտությամբ: Երբեք Ձեր առջև խնդիր մի դրեք նոր Մոցարտ կամ Պյութագորաս մեծացնել, կարևորը որ դուք երկուսդ էլ հաճույք ստանաք Ձեր արածից:
Բացի այդ, սիրելի ծնողները ցանկանում են, որպեսզի իրենց փոքրիկները կարդան: Եվ որպեսզի նա սկսի սիրել գիրքը և կարդա այն, անհրաժշտ է գրքի նկատմամբ սեր և հետաքրքրություն առաջացնել:
1- 3 տարեկան հասակը լի է Ձեզ համար նորանոր բացահայտումներով: Հրաշքները բացահայտեք Ձեր մանկիկի հետ միասին:
Նյութն ըստ kid.ru կայքի